13:57  ,  11 հուլիսի, 2012

Շոտլանդիայի առաջնությունը կարող է ընդլայնվել «Ռեյնջերսի» պատճառով

Ֆուտբոլի Շոտլանդիայի Պրեմյեր լիգայի ղեկավարներն առաջարկել են ընդլայնել առաջնության մասնակից թիմերի քանակը՝ հասցնելով 16-ի, գրում է Daily Mail-ը:

Այս պահին Շոտլանդիայի առաջնությանը մասնակցում են 12 ակումբներ: Բացի այդ, Շոտլանդիայում չորսի փոխարեն կմնա երեք փրոֆեսիոնալ լիգա: Ամենայն հավանականությամբ, այդ փոփոխություններն արվում են «Գլազգո Ռեյնջերսին» բարձրագույն խումբ վերադարձնելու համար: Մեծ Բրիտանիայի ամենահեղիանակավոր ակումբներից մեկը դուրս էր մնացել Շոտլանդիայի Պրեմյեր լիգայից 50 միլիոն ֆունտ ստերլինգ պարտքի պատճառով:

«Ռեյնջերսի» բացակայությունը բացասաբար է ազդել առաջնության խաղերի հեռարձակման իրավունքը վաճառելու վրա: Նոր փոփոխությունները կիրականացվեն երեք տարվա ընթացքում, սակայն այն կարող է մերժվել ակումբների ընդհանուր համաժողվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով