Իտալական A Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը: Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում, որում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:
«Լացիոն» 34 միավորով չորրորդն է, իսկ 7-րդ տեղում գտնվող «Ինտերը» հավաքեց 30 միավոր:
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Ինտեր» - «Լացիո»՝ 3:0
Էվեր Բանեգա, 54, Մաուրո Իկարդի, 56, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում