11:54  ,  11 հուլիսի, 2012

Դել Պյերոն տեղափոխվում է Թաիլանդ

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն կարիերան կշարունակի Թաիլանդի առաջնությունում:

La Gazetta dello Sport-ը գրում է, որ մոտ օրերս 37-ամյա իտալացին երկու տարվա պայմանագիր կկնքի թաիլանդական «Մուան Տոնգ Յունայթեդ» ակումբի հետ: Այս պահին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Դել Պյերոյի տարեկան աշխատավարձը կկազմի հինգ միլիոն եվրո:

Լեգենդար իտալացու ծառայություններով հետաքրքրվում են նաեւ Դուբայի, Քաթարի, Բրազիլիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի առաջնություններում հանդես եկող ակումբները:

Դել Պյերոն կարիերան սկսել է իտալական «Պադովայում», որտեղից 1993-ին տեղափոխվել է «Յուվենտուս»: Թուրինյան ակումբի կազմում վեց անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, 1996-ին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Իտալիայի ազգային հավաքականի կազմում 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով