11:25  ,  17 դեկտեմբերի, 2016

Ռեգբիիստը 3 տարով որակազրկվել է կին մրցավարին տապալելու համար

Ռեգբիի Արգենտինայի հավաքականի խաղացող Բրունո Անդրես Դոգլիոլին 3 տարով որակազրկվել է խաղի ժամանակ կին մրցավարին միտումնավոր տապալելու համար: Միջադեպը տեղի է ունեցել «Վինչենցայի» եւ «Վալսուգանայի» միջեւ իտալական լիգայի խաղի ժամանակ: «Վինչենցայի» ավագի գործողություններից տուժել է մրցավար Մարիա Բեատրիս Բենվենուտին, գրում է Sky Sports-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում