02:45  ,  11 հուլիսի, 2012

«Շախտյորի» երկրպագուները անկարգություններ են հրահրել

Ուկրաինայի Սուպերգավաթի` «Շախտյոր» - «Մետալուրգ» հանդիպումից հետո «Շախտյորի» մի քանի հարյուր երկրպագու դուրս են եկել Լուգանսկի «Ավանգարդ» ստադիոնի խաղադաշտն` նշելու իրենց թիմի հաղթանակը:

Որոշ ժամանակ անց խաղադաշտ են մտել նաեւ Դոնեցկի «Մետալուրգի» երկրպագուները եւ երկու թիմերի երկրպագուների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Միլիցիայի աշխատակիցների միջամտությունից հետո հաջողվել է ընդհարումը կասեցնել: Այնուհետեւ «Շախտյորի» երկրպագուները դաշտ են նետել մի քանի ճայթռուկ, վնասել են դարպասների ցանցերը եւ կոտրել են անկյունային դրոշակները, հաղորդում է Football.ua-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Սուպերգավաթի համար հանդիպումը ավարտվեց «Շախտյորի» հաղթանակով` 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով