14:15  ,  16 դեկտեմբերի, 2016

Նեյմարը պատմել է, թե «Ռեալից» ում կտաներ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, թե Մադրիդի «Ռեալից» ում կցանկանար տեսնել կատալոնական ակումբում:

«Կցանկանայի «Նոու Կամպում» տեսնել Մարսելոյին, քանի որ մենք ընկերներ ենք: Միեւնույն ժամանակ, «Ռեալում» կան 3 ֆուտբոլիստներ, որոնք ֆուտբոլ են կերտում: Խոսքը Կրիշտիանու Ռոնալդուի, Գարեթ Բեյլի ու Քարիմ Բենզեմայի մասին է: Սուպերկլասիկոյում մեր միջեւ հրաշալի պայքար է: Դա առողջ մրցակցություն է»,- Նեյմարի խոսքը մեջբերում է CNN-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մարսելոն միասին խաղում են Բրազիլիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում