00:39  ,  11 հուլիսի, 2012

Եվրագավաթներ. Մեծ մրցաշրջանին ընդառաջ

Կայացել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի  պատասխան հանդիպումները:

Ինչպես եւ առաջին խաղում, «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – B-36 (Ֆարերներ) պատասխան հանդիպումը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով: Գոլեր չգրանցվեցին նաեւ լրացուցիչ ժամանակում: Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով. ավելի հաջողակ գտնվեցին հյուսիսիռլանդացիները` 4:3:

Անդորրայի չեմպիոն «Լուսիտանսը» սեփական հարկի տակ պարտվեց Մալթայի «Վալետային»` 0:1: Առաջին հանդիպումն ավարտվել էր մալթացիների խոշոր հաղթանակով` 8:0: 

Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը», առաջին խաղում 7:0 հաշվով հաղթելով Սան-Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեին»,  պատասխան խաղում խոշոր հաշվով հաղթանակ տոնեց` 4:0:

Հաջորդ փուլ դուրս եկան «Լինֆիլդը», «Վալետան» եւ «Դյուդելանժը»:

Չեմպիոնների լիգա.

Որակավորման 1-րդ փուլ (պատասխան հանդիպումներ)

«Լուսիտանս» (Անդորա)- «Վալետա» (Մալթա) – 0:1, 0:8

«Տրե Պենե» (Սան-Մարինո) - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – 0:4, 0:7

B-36 (Ֆարերներ) - «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) - 0:0, 0:0 (3:4, 11 մետր.)

Հայաստանի չեմպիոնը` Երեւանի «Ուլիսը» իր մրցելույթները կսկսի որակավորման 2-րդ փուլից:

Եւս մեկ հանդիպում կայացել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում: Հյուսիսիռլանդական «Պորտդաունը» սեփական խաղադաշտում դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց մակեդոնական «Շկենդիային»` 2:1: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0:

Հաջորդ փուլ դուրս եկավ «Պորտդաունը»:

Եվրոպայի լիգայում Հայաստանը ներկայացնող թիմերը` «Շիրակը», «Փյունիկը» եւ «Գանձասարը» իրենց հանդիպումները կանցկացնեն հուլիսի 12-ին:

Եվրոպայի լիգա

Որակավորման 1-ին փուլ (պատասխան հանդիպումներ)

«Պորտդաուն» (Հյուսիային Իռլանդիա) - «Շկենդիա» (Մակեդոնիա) -  2:1, 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով