23:09  ,  10 հուլիսի, 2012

Քուվեյթցի գործարարը դարձավ անգլիական ակումբի սեփականատերը

Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ գործարքի բոլոր պայմանները լուծվել են: Ես ձեռք եմ բերել «Նոտինգեմ Ֆորեստը»,- իր տվիտերում գրել է քուվեյթցի գործարար Ֆավազ Ալ-Խասավին:

Գործարքի մանրամասները չեն հրապարակում, հաղորդում է Sports.ru-ն:  

Նշենք, որ ներկայումս Անգլիայի չեմպիոնշիփում (իր նշանակությամբ Անգլիայի առաջնության երկրորդ լիգան) հանդես եկող «Նոտինգեմ Ֆորեստը» վաճառքի էր հանվել դեռեւս այս տարվա փետրվարին, երբ անսպասելի մահացավ նրա նախկին սեփականատեր Նայջել Դաութը, որը ակումբում 75 միլիոն ֆունտ ստերլիգի ներդրումներ էր կատարել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում