21:13  ,  10 հուլիսի, 2012

Գազաեւ. Այժմ Եվրոպան ծիծաղում է Ռուսաստանի վրա

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման շուրջ, շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, ասել է «Ալանիա» ակումբի նախագահ Վալերի Գազաեւը` մեկնաբանելով Ռուսաստանի ֆուտբոլային միության աշխատանքը` մարզիչ փնտրելու ուղղությամբ:

«Ես «հիացած» եմ ՌՖՄ-ի գործունեությամբ, որը էական որոշումներ ընդունելու փոխարեն ոչ թե թատրոն, այլ իսկական խեղկատակություն է սարքել:

Պատկերացնում եմ, թե ինչպես է ամբողջ Եվրոպան ծիծաղում Ռուսաստանի վրա, նույնիսկ նրանք, ովքեր ընդգրկվել են «13-ի ցուցակում»` Կապելոն կամ Լիպին:

Նման բան կարելի էր պատկերացնել միգուցե ամենահետամնաց աֆրիկյան երկրում: Այդ դեպքում եկեք ՌՖՄ-ի նախագահ նշանակենք որեւէ մեկին Տանզանիայից, իսկ գլխավոր մարզիչին` Անտիգուա եւ Բարբուդայից»,- Գազաեւի խոսքն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ ՌՖՄ-ն հրապարակել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուների ցանկը, որտեղ նշված են, մասնավորապես, Գվարդիոլայի եւ Կապելոյի անունները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով