20:34  ,  10 հուլիսի, 2012

Հավաքականը հավաքվել է Հանքավանում

Հուլիսի 10-ից Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում: Տասնօրյա հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Հուլիսի 16-ին ժամը 12:00-ին Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը կխաղա «Շիրակ-2»-ի, իսկ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին կհանդիպի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հրավիրել է հավաքի հետեւյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, «Լոկոմոտիվ» Մոսկվա (Ռուսաստան)
Հովհաննես Նավասարդյան, «Իմպուլս»
Էրիկ Հովհաննիսյան, «Միկա»

Պաշտպաններ

Գագիկ Մաղաքյան, «Բանանց»
Վահան Ադլոյան, «Բանանց»
Հայկ Մարգարյան, «Փյունիկ»
Ռուբեն Գրիգորյան, «Փյունիկ»
Վարդան Խաչատրյան, «Բանանց»
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
Ֆուրման Մելքոնյան, «Սեւիլիա» (Իսպանիա)
Խաչատուր Խաչատրյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մուրադ Ասատրյան, «Փյունիկ»
Արամ Քոչարյան, «Բանանց»
Կարեն Եսայան, «Փյունիկ»
Արամ Սարգսյան, «Բանանց»
Ալիկ Առաքելյան, «Միկա»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»
Հովհաննես Փափազյան, «Փյունիկ»
Միքայել Խաշմանյան, «Բանանց»
Վլադիմիր Օհանյան, «Խիմկի» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Նորայր Տիգրանյան, «Իմպուլս»
Հայկ Ոսկանյան, «Իմպուլս»
Էդուարդ Ավագյան, «Բանանց»
Օրբելի Համբարձումյան, «Ուլիս»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English