20:23  ,  10 հուլիսի, 2012

Խաղադրույքը «աշխատեց» մահից հետո

Բրիտանացի Նիկոլաս Նյուլայֆը դեռեւս 2003թ. խաղադրույք էր կատարել, որ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կդառնա Ուիմբլդոնի մրցաշարի 7-ակի չեմպիոն եւ այս տարի` մրցաշարի ավարտից հետո, որտեղ 7-րդ անգամ չեմպիոն հռչակվեց Ֆեդերերը, Wiiliam Hill բուքմեյքերական գրասենյակը վճարել է 101 հազար 840 ֆունտ (158 հազար դոլար):

Բրիտանացին 1500 ֆունտ խաղադրույք էր կատարել եւ նրա հաղթանակի հնարավորությունը գնահատվել էր 1-ը 66-ի դիմաց:

Սակայն Նյուլայֆը այդպես էլ չի իմանա, որ իր կանխատեսումը ճիշտ է դուրս եկել. Նա մահացել է 2009 թվականին: Արդյունքում նրա շահումը կստանա հայտնի բրիտանական Oxfam բարեգործական ընկերությունը, որին Նյուլայֆը ժառանգել էր իր ողջ կարողությունը: Այդ գումարները կօգտագործվեն Արեւմտյան Աֆրիկայում մի շարք նախագծերի վրա:

Բուքմեյքերական գրասենյակի մամուլի քարտուղար Գրեհեմ Շարպը Նյուլայֆի խաղադրույքը արտառոց է համարել, հաղորդում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով