14:34  ,  10 հուլիսի, 2012

«Տոտենհեմը» 17 միլիոն է առաջարկում Լյորիսի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է հետաքրքրվել Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ «Լիոնի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով:

Օրեր առաջ լոնդոնյան ակումբը 15 միլիոն եվրո էր առաջարկել 25-ամյա դարպասապահի համար, սակայն ֆրանսիացիները մերժել էին՝ նշելով, որ Լյորիսին ձեռք բերելու համար պետք է վճարել 20 միլիոն եվրո:

Հիմա «Տոտնեհեմը» պատրաստ է առաջարկել 17 միլիոն եվրո:  

Լյորիսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Արսենալը», որը նույնպես բանակցություններ է վարում «Լիոնի» հետ:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Լյորիսը «Լիոնի» կազմում անցկացրել է 36 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով