22:44  ,  30 նոյեմբերի, 2016

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կսկսվի լռության րոպեով

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման մասնակիցները խաղից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգեն ավիաաղետում զոհված բրազիլական «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների եւ մարզիչների հիշատակը, հաղորդում է skysports-ը: Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Բարսելոնայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:

«Բարսելոնան» ու «Ռեալը» նաեւ որոշել են հանդիպումից ստացված ամբողջ հասույթը փոխանցել բրազիլական ակումբին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս