«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ոչ պատշաճ վարքի համար որակազրկվել է մեկ խաղով եւ բաց կթողնի «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը, որը տեղի կունենա այս գիշեր: Պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի նաեւ վճարել 16 հազար ֆունտ ստերլինգ տուգանք: Որոշումն ընդունել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:
Հիշեցնենք, որ «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (1:1) Պոգբային սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տալուն Մոուրինյոն արձագանքել էր վրդովմունքով եւ ոտքով հարվածել էր ջրի շշին: Մարզիչը կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել տրիբունա:
Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն արդեն երկու խաղով որակազրկված է եղել ոչ պատշաճ վարքի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում