Ժոզե Մոուրինյոն որակազրկվեց եւ տուգանվեց

21:50   30 նոյեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ոչ պատշաճ վարքի համար որակազրկվել է մեկ խաղով եւ բաց կթողնի «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումը, որը տեղի կունենա այս գիշեր: Պորտուգալացի մասնագետը ստիպված կլինի նաեւ վճարել 16 հազար ֆունտ ստերլինգ տուգանք: Որոշումն ընդունել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան:

Հիշեցնենք, որ «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (1:1) Պոգբային սիմուլյացիայի համար դեղին քարտ ցույց տալուն Մոուրինյոն արձագանքել էր վրդովմունքով եւ ոտքով հարվածել էր ջրի շշին: Մարզիչը կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել տրիբունա:

Ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոն արդեն երկու խաղով որակազրկված է եղել ոչ պատշաճ վարքի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։