12:13  ,  10 հուլիսի, 2012

Մանչինին «Մանչեսթեր Սիթիում» կաշխատի 47.5 միլիոն եվրո

Իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինին, նոր պայմանագիր կնքելով «Մանչեսթեր Սիթիի» հետ, դարձավ անգլիական Պրեմյեր լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը, գրում է Daily Mail-ը:

Նոր պայմանագրի համաձայն՝ Մանչինին հինգ տարում կստանա 47.5 միլիոն եվրո աշատավարձ: Մանչեսթերյան ակումբում իտալացի մարզիչի տարեկան աշխատավարձը կկազմի 9.5 միլիոն եվրո:

Մինչեւ այս Պրեմյեր լիգայում ամենաշատը վարձատվում էր Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ում տարեկան աշխատավարձը կազմում էր 7.5 միլիոն եվրո: Երկրորդ տեղը զբաղեցնում էր «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ալեքս Ֆերգյուսոնը՝ հինգ միլիոն եվրո (առանց լրացուցիչ բոնուսների):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում