21:34  ,  9 հուլիսի, 2012

Մանչինին երկարաձգեց պայմանագիրը

Հուլիսին 9-ին «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի hետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017թ. ամառը:

Գործարքի արժեքն առայժմ չի նշվում: Մանչինին նշել է, որ երջանիկ է նոր մարտահրավերի համար եւ պատրաստ է նոր տիտղոսների համար պայքարի մեջ մտնել: Իտալացու խոսքով, ակումբի առջեւ խնդիր է դրված ոչ միայն ամրապնդել դիրքերը անգլիական Պրեմիեր լիգայում, այլ նաեւ հաղթել Չեմպիոնների լիգայում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Մանչինին կարող է դառնալ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում