11:59  ,  10 հուլիսի, 2012

Ռոման Պավլյուչենկոյի բնակարանը թալանել են

Մոսկվայում թալանել են ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ «Լոկոմոտիվի» հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի բնակարանը, հայտնում է «Интерфакс»-ը:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ գողերը 6 միլիոն ռուբլի վնաս են հասցրել ֆուտբոլիստին, ինչպես նաեւ տարել են նրա մարզաշապիկների հավաքածուն:

«Գողերը կոտրել են Ռուսակովսկի փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկի դուռը՝ գողանալով 6 միլիոն ռուբլի արժողությամբ իրեր եւ ֆուտբոլային մարզաշապիկների հավաքածու, այդ թվում Եվրո-2012-ից բերված մարզաշապիկներ»,- հայտարարել է գործակալության թղթակիցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով