09:58  ,  10 հուլիսի, 2012

«Մալագան» ու «Սեւիլիան» ցանկանում են ձեռք բերել Կուարեժմային

Թուրքական «Բեշիքթաշի» կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման հայտնվել է իսպանական «Մալագայի» եւ «Սեւիլիայի» ուշադրության կենտրոնում:

Spor Gaztesi-ի համաձայն՝ երկու ակումբներն արդեն բանակցություններ են սկսել 28-ամյա պորտուգալացու հետ:

Կուարեժմայի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ պորտուգալական «Պորտուն», «Բենֆիկան», «Սպորտինգն» ու Ստամբուլի «Գալաթասարայը»: Պորտուգալացի կիսապաշտպանը 2010 թվականին իտալական «Ինտերից» է տեղափոխվել «Բեշիքթաշ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով