00:18  ,  10 հուլիսի, 2012

«Բավարիայի» նախկին պաշտպանը կարտաքսվի Գերմանիայից

«Բավարիայի» նախկին պաշտպան Բրենոն պատիժը կրելուց հետո կարտաքսվի հայրենիք` Բրազիլիա, հաղորդում է Kicker-ը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեղավոր էր ճանաչվել սեփական տունը հրդեհելու մեջ եւ դատապարտվել երեք տարի եւ ինն ամիս ազատազրկման:

Դա նշանակում է, որ ֆուտբոլիստը Գերմանիայում կարիերան շարունակելու հնարավորություն այլեւս չի ունենա:

Գերմանական օրենսդրության համաձայն, եթե ազատազրկման ժամկետը երեք տարուց քիչ լիներ, այդ դեպքում Բրենոն Գերմանիայի տարածքում աշխատանքի հնարավորություն կունենար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում