19:17  ,  9 հուլիսի, 2012

Լիզարազյու. Դեշամը այդ ոչխարներին Ֆրանսիայի հավաքականում կդաստիարակի

Ես Դեշամի բնավորությունը դեռ հավաքականից գիտեմ: Նա խիստ եւ կոշտ անձնավորություն է, Դիդյե Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու առթիվ նշել է Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 42-ամյա Բիքսենտ Լիզարազյուն:

Կարծում եմ, որ նրա ղեկավարությամբ ոչխարները հնազանդ կլինեն: Չնայած մտածում եմ, որ հարկ կլինի մի երկու ոչխարի զոհաբերել: Դեշամը նրանց հետ ավելի խիստ կլինի:

Կարծում եմ, որ մեր հավաքականի տաղանդավոր խաղացողները իրավունք չունեն իրենց պահել այնպես, ինչպես ցանկանում են: Կոպիտ վարքագծի համար ոչ մեկին չի կարելի ներել»,- Լիզարազյուի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով