18:09  ,  9 հուլիսի, 2012

«Բավարիան» Պիրլոյին չի գնում

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հերքել է այն լուրը, թե թիմը ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին, հաղորդում է Football Italia-ն:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ «Բավարիան» հետաքրքրված է Պիրլոյի ծառայություններով եւ պատրաստ է նրա համար առաջարկել 10 միլիոն եվրո:

Նշենք, որ Պիրլոն Իտալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2002 թվականից: Հավաքականի կազմում նա 89 հանդիպում է անցկացրել եւ 10 գոլ խփել: Թիմի կազմում նա 2006թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2012-ին` Եվրոպայի փոխչեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով