Հուլիսի 8-ին Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ամուսնացել է Աննա Օրտիսի հետ, որի հետ միասին էին արդեն չորս տարի:
Տարագոնայում տեղի ունեցած հարսանիքին մասնակցել է մոտ 700 մարդ, այդ թվում ֆուտբոլիստներ Չավին, Պեդրոն, Մեսին, Պիկեն, Պույոլը, Ֆաբրեգասը, Բուսկետսը, Վալդեսը, Կասիլյասը, Էտո`Օ-ն, մարզիչներ Պեպ Գվարդիոլան, Վիսենտե դել Բոսկեն, Լուիս Արագոնեսը, Խոսե Անտոնիո Կամաչոն, «Բարսելոնայի» նախկին եւ ներկա նախագահներ Ժոան Լապորտան եւ Սանդրո Ռոսելը:
Լուսանկարները` AP, EPA, Getty Images, AFP գործակալություների:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում