09:31  ,  9 հուլիսի, 2012

Անդրես Ինյեստան ամուսնացել է

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ամուսնացել է Աննա Օրտիսի հետ: Նրանք միասին էին արդեն չորս տարի: 2011թ. ապրիլին ծնվել էր դուստր Վալերիան: Ինյեստայի ընտրյալը վարսավիր է:

Տարագոնայում տեղի ունեցած հարսանիքին մասնակցել է մոտ 700 մարդ, այդ թվում ֆուտբոլիստներ Չավին, Պեդրոն, Մեսին, Պիկեն, Պույոլը, Ֆաբրեգասը, Բուսկետսը, Վալդեսը, Կասիլյասը, Էտո`Օ-ն, մարզիչներ Պեպ Գվարդիոլան, Վիսենտե դել Բոսկեն, Լուիս Արագոնեսը, Խոսե Անտոնիո Կամաչոն, «Բարսելոնայի» նախկին եւ ներկա նախագահներ Ժոան Լապորտան եւ Սանդրո Ռոսելը, հաղորդում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով