20:18  ,  8 հուլիսի, 2012

Գիգզը՝ Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի ավագ

Լոնդոնի Օլիմպիական խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզը կլինի ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականի ավագը, գրում է The Sun-ը:

Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը: 38-ամյա Գիգզը մեկն է այն երեք ֆուտբոլիստներից, որոնց տարիքը գերազանցում է 23-ը: Նրանից բացի Մեծ Բրիտանիայի oլիմպիական հավաքականում ընդգրկվել են «Լիվերպուլի» 32-ամյա կիսապաշտպան Կրեյգ Բելամին ու «Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա պաշտպան Միկա Ռիչարդսը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներ, եւ երեք խաղացողներ առանց տարիքային սահմանափակման: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով