10:55  ,  8 հուլիսի, 2012

Պրանդելին կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին առաջարկ է ստացել գլխավորել Ռուսաստանի հավաքականը:

Մոտ օրերս 54-ամյա մասնագետը կարող է վեց տարվա պայմանագիր կնքել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի թեկնածուների թվում են նաեւ իտալացիներ Ֆաբիո Կապելոն եւ Ռոբերտո Մանչինին («Մանչեսթեր Սիթի»):

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը լքել էր զբաղեցրած պաշտոնը Եվրո-2012-ից հետո: Նա այժմ աշխատում է հոլանդական ՊՍՎ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով