01:24  ,  8 հուլիսի, 2012

Կեյտան հեռացավ «Բարսելոնայից»

Ֆուտբոլի Մալիի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեյդու Կեյտան ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է կատալոնական «Բարսելոնայից», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ամենայն հավանականությամբ, Կեյտան կարիերան կշարունակի չինական «Դալյան Աերբին» ակումբում, որը բարձր աշխատավարձով 2.5 տարվա պայմանագիր է առաջարկել 32-ամյա կիսապաշտպանին:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Կեյտան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ: Նա 2008 թվականին իսպանական «Սեւիլիայից» էր տեղափոխվել «Բարսելոնա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով