20:51  ,  7 հուլիսի, 2012

Բուֆոնը դարձավ ակումբի սեփականատեր

Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գնել է հարազատ Կարարեսե քաղաքի նույնանուն ակումբը:

«Կարարեսեն» խաղում է Lega Pro Prima դիվիզիոնում (Իտալիայի առաջնության երրորդ լիգա):

Բուֆոնը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ տեղի գործարարները շուտով ակումբում ներդրումներ կկատարեն եւ կօգնեն իրեն:

«Ես ցանկանում եմ ֆուտբոլի դպրոց բացել եւ վերակազմավորել ակումբը: Ես դա անում եմ ձեր համար, որովհետեւ դուք դրան արժանի եք, ես բոլորիդ սիրում եմ»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում France Football-ը` հղում անելով Բուֆոնի Ֆեյսբուքի էջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով