Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին իր ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ նախկինում խաղերից առաջ օգտագործել է ալկոհոլ։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահեցրել է, որ դա արդեն անցյալում է։
«Շատ բան է փոխվել։ Այլեւս ոչ մի օղի։ Դա վաղուց էր։ Ես դա անում էի, երբ երիտասադ էի։
Ես մարզվում էի շաբաթական 2 անգամ, իսկ այդ ժամանակ շատ բարդ էր մարզումները համատեղել աշխատանքի հետ։ Ես աշխատում էի գնդակով ու ֆիզպատրաստության վրա։ Վերադառնալով տուն՝ անմիջապես պառկում էի քնելու, իսկ առավոտյան շտապում էի աշխատանքի»,- գրել է Վարդին, հայտնում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Վարդին առաջին անգամ ընդգրկվել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում