09:11  ,  28 հոկտեմբերի, 2016

Ալեքս Ֆերգյուսոն. Կլոպի հետ «Լիվերպուլը» վերադարձրեց իր յուրահատկությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անդրադարձել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի աշխատանքին «Լիվերպուլում»:

«Յուրգեն Կլոպն արդեն շատ լավ աշխատանք է կատարել «Լիվերպուլում»: Գերմանացի մասնագետն արթնացրեց խաղացողների խանդավառությունը, օգնեց թիմին դարձյալ վերգտնել իր անկրկնելի ոճն ու յուրահատկությունը: Վերջին 20 տարում «Լիվերպուլը» փոխել է շատ մարզիչների, սակայն հիմա թիմի խաղն, իրոք, տպավորում է: Զգում եմ, որ այս մրցաշրջանում թիմը հզոր մրցակցություն է ցույց տալու չենպիոնության համար բոլոր պայքարողներին: Կլոպը շատ ուժեղ անհատականություն է: Այդպիսի բնավորությամբ մարզիչ պետք է ցանկացած թոփ ակումբի»,- շոտլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրից հետո «Լիվերպուլն» ունի 20 միավոր եւ «Մանչեսթեր Սիթիի» ու «Արսենալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում