17:55  ,  7 հուլիսի, 2012

Աշխարհի առաջնության հանդիպումները կարող են կայանալ կեսգիշերին

Պետք է քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կթեթեւացնեն իրավիճակը, ասել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը` նշելով, որ 2022թ. Աշխարհի առաջնության ժամանակ Կատարում խիստ շոգի պատճառով անհրաժեշտ է քննարկել հանդիպումները կեսգիշերին մոտ անցկացնելու հնարավորությունը:

«Մենք լսել ենք. որ կազմակերպիչները մտադիր են ստադիոններում կոնդիցիոներներ տեղադրել, սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի հանդիսատեսների եւ խաղացողների համար առավելագույն լավ պայմաններ լինեն:

Մարդիկ չեն կարող 50 աստիճան շոգի պայմաններում խաղալ»,- Բոյսի խոսքն է մեջբերում Press Association-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով