18:19  ,  26 հոկտեմբերի, 2016

Մոուրինյոն արդարացրել է Պոգբային եւ կիսապաշտպանության մյուս խաղացողներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդարացրել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եւ թիմի մյուս կիսապաշտպանների ոչ այնքան արդյունավետ խաղը:

«Մարտավարության խնդիր մեր թիմում չկա: Խնդիրն այն է, որ այլ խաղաոճ ունեցող ֆուտբոլիստին նոր թիմում անհրաժեշտ է հարմարվելու ժամանակ: Միայն այդ գործընթացի ավարտից հետո ֆուտբոլիստը կարող է ցուցադրել իր լավագույն որակները: Հատկապես, դա վերաբերում է կիսապաշտպանության խաղացողներին:

Պոգբան հրաշալի ֆուտբոլիստ է, նա ունի հսկայական ներուժ, բայց նոր խաղաոճին հարմարվելը բարդ է: Ակումբի ներդրումներն ու աշխատանքը նա կվերադարձնի առաջիկա 7-8 տարիներին: Նա դեռ շատ ժամանակ ունի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հոկտեմբերի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում