14:05  ,  26 հոկտեմբերի, 2016

NBA. «Սան Անտոնիոյի» խաղացողն՝ առաջին օրվա լավագույն դրվագների հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնության առաջին խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը: Առաջին եւ երկրորդ տեղերում է «Սան Անտոնիոյի» պաշտպան Ջոնաթան Սիմոնսի հզոր դանքն ու բլոք-շոթը:

Հիշեցնենք, որ NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը» մեկնարկել էր վստահ հաղթանակով, իսկ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը»՝ պարտությամբ:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» - «Նյու Յորք»՝ 117:88 (28:18, 20:27, 34:19, 35:24)

«Գոլդեն Սթեյտ» - «Սան Անտոնիո»՝ 100:129 (20:31, 26:33, 31:33, 23:32)

«Պորտլենդ» - «Յուտա»՝ 113:104 (26:26, 28:20, 23:37, 36:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում