11:15  ,  26 հոկտեմբերի, 2016

NBA. Չեմպիոնը մեկնարկեց վստահ հաղթանակով, գլխավոր ֆավորիտը՝ պարտությամբ

ԱՄՆ-ում այս գիշեր մեկնարկել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 71-րդ կանոնավոր առաջնությունը, որի առաջին օրն անցկացվել է 3 հանդիպում:

Գործող չեմպիոն «Քլիվլենդը» տանը 117:88  հաշվով ուժեղ է գտնվել «Նյու Յորքից»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը վաստակել է 29 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ հավաքելով 19 միավոր:

Գործող փոխչեմպիոն եւ մրցաշրջանի գլխավոր ֆավորիտ համարվող «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 100:129 հաշվով պարտվել է «Սան Անտոնիոյին», որին 35 միավոր է բերել Կաուայ Լեոնարդը: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին վաստակել է 27 միավոր, իսկ թիմի նորեկ Կեւին Դյուրանտը՝ 28:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» - «Նյու Յորք»՝ 117:88 (28:18, 20:27, 34:19, 35:24)

«Գոլդեն Սթեյտ» - «Սան Անտոնիո»՝ 100:129 (20:31, 26:33, 31:33, 23:32)

«Պորտլենդ» - «Յուտա»՝ 113:104 (26:26, 28:20, 23:37, 36:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում