«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը MLS-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Լավ հիշողություններ կան փլեյ-օֆֆի եւ առաջնության վերջին խաղի հետ կապված։ Այսպիսի բան ցանկանում է զգալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ անցկացնում ենք լավ մրցաշրջան եւ կատարել ենք որակյալ աշխատանք: Հույս ունենք, որ կկարողանանք հաղթել։
Ինձ մոտ ամեն բան կարգին է: Շատ լուրջ էի վերաբերվում վնասվածքիս, բայց նոր խաղացողների գալով ջանասիրաբար աշխատելու ցանկությունը մեծանում է»,- ասել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ռեալ Սոլթ Լեյքն» Արեւմտյան գոտում գրավել էր 6-րդ տեղը, իսկ 1/8 եզրափակիչում հոկտեմբերի 26-ին կմրցի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում