Յուրա Մովսիսյան. Շատ լուրջ էի վերաբերվում վնասվածքիս

14:41   25 հոկտեմբերի, 2016

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը MLS-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Լավ հիշողություններ կան փլեյ-օֆֆի եւ առաջնության վերջին խաղի հետ կապված։ Այսպիսի բան ցանկանում է զգալ յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ անցկացնում ենք լավ մրցաշրջան եւ կատարել ենք որակյալ աշխատանք: Հույս ունենք, որ կկարողանանք հաղթել։

Ինձ մոտ ամեն բան կարգին է: Շատ լուրջ էի վերաբերվում վնասվածքիս, բայց նոր խաղացողների գալով ջանասիրաբար աշխատելու ցանկությունը մեծանում է»,- ասել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ռեալ Սոլթ Լեյքն» Արեւմտյան գոտում գրավել էր 6-րդ տեղը, իսկ 1/8 եզրափակիչում հոկտեմբերի 26-ին կմրցի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։