10:58  ,  24 հոկտեմբերի, 2016

«Ռեալ Սոլթ Լեյքը» փլեյ-օֆֆում է, Դավիթ Արշակյանը չօգնեց «Չիկագո Ֆայրին»

MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Սիեթլին», սակայն Արեւմտյան գոտում գրավեց 6-րդ տեղը եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ: Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին:

«Չիկագո Ֆայրը» մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց կանադական «Տորոնտոյին» եւ, Արեւելյան գոտում գրավելով վերջին տեղը, դուրս մնաց պայքարից: Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» մեկնարկային կազմում խաղաց 70 րոպե:

MLS-ի 1/8 եզրափակիչում «Ռեալ Սոլթ Լեյքը» կմրցի «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում