«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղից առաջ պատմել է, թե ինչպես էր հեռացվել լոնդոնյան ակումբից:
«Ռոման Աբրամովիչը որոշեց հեռացնել ինձ: Դա երկկողմ որոշում չէր: Սակայն չեմ կարող վատ բան ասել որեւէ մեկի մասին: Դա ակումբի սեփականատիրոջ որոշումն էր, ինչի մասին ինձ տեղեկացրին: Ես հարգալից կերպով ընդունեցի այն, եւ մենք փաստաթղթեր ստորագրեցինք: Հանգիստ ընդունեցի այդ որոշումը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: Մոուրինյոն «Չելսին» գլխավորել է 2004-2007-ը եւ 2013-2015-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում