10:25  ,  21 հոկտեմբերի, 2016

Մրցաշրջանն ավարտված է Ռաֆայել Նադալի համար

Աշխարհի 6-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ այլեւս կորտ դուրս չի գա այս մրցաշրջանում: Նա չի մասնակցի նաեւ Լոնդոնում կայանալիք ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարին:

«Գաղտնիք չէ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնել էի գրեթե առանց պատրաստվելու՝ չհասցնելով լիովին վերականգնվել վնասվածքից: Նպատակս էր մեդալ նվաճել Իսպանիայի համար: Վերականգնման փուլի արագացնելն ինձ ստիպեց խաղալ ցավերով: Այժմ պետք է դադար վերցնեմ եւ պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին: Եկել է մի քիչ հանգստանալու ժամանակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է իսպանացի թենիսիստը:

Նադալը կարիերայում 5-րդ անգամ է բաց թողնում Տարվա ամփոփիչ մրցաշարը, որում նա հանդես չի եկել նաեւ 2005, 2008, 2012 եւ 2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում