20:45  ,  18 հոկտեմբերի, 2016

Շախմատի ֆեդերացիան հերքել է, թե Լեւոն Արոնյանը եւ Արիանե Կաոիլին կորել են Իրանի լեռներում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ նրա կին Արիանե Կաոիլին Թեհրանում են: Նրանց հետ որևէ բան չի պատահել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 2 շախմատիստները մեկնել էին Իրան՝ Դամավանդ լեռը բարձրանալու համար: Նշվում էր, որ վատ եղանակի պատճառով Արոնյանը եւ Կաոիլին մոլորվել են սարերում, սակայն նրանց հաջողվել է վերադառնալ:

«Այսօր մամուլում տարածված այն տեղեկությունը, որ Լեւոն Արոնյանը եւ Արիանե Կաոիլին կորել են Իրանի լեռներում, չի համապատասխանում իրականությանը: Արոնյանն ու Արիանեն, ովքեր բարձրացել էին Դամավանդ լեռը, իջել են լեռից եւ գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որեւէ բան չի պատահել»,- նշվում է շախմատի ֆեդերացիայի հաղորդագրությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում