12:25  ,  1 հոկտեմբերի, 2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան vs Վլադիմիր Կրամնիկ

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հոկտեմբերի 1-ին կկայանա 5-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ: Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցիներ Եվգենի Տոմաշեւսկու, Պյոտր Սվիդլերի, Յան Նեպոմնյաշչիի եւ իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։00-ին։

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Լի Չաո (Չինաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Գիրի՝ 3.5 միավոր, Նեպոմնյաշչի՝ 3, Լի Չաո՝ 2.5, Անանդ, Կրամնիկ, Արոնյան, Մամեդյարով՝ 2-ական, Սվիդլեր՝ 1.5, Տոմաշեւսկի՝ 1, Գելֆանդ՝ 0.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում