Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց «Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս» խաղով: Լիվերպուլում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
Դաշտի տերերը հաշիվը բացեցին 35-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Ռոմելու Լուկակուի գոլի շնորհիվ, սակայն լոնդոնյան ակումբը երկրորդ խաղակեսում կարողացավ վերականգնել հավասարությունը: Աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Կրիստիան Բենտեկեն:
«Էվերտոնը» 14 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ, «Քրիսթալ Փելասն» ունի 11 միավոր եւ 7-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1
Ռոմելու Լուկակու, 35 - Կրիստիան Բենտեկե, 50
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում