19:24  ,  30 սեպտեմբերի, 2016

Կառլեն Մկրտչյանը մարզվում է անհատական ծրագրով

Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով եւ դեռ չի վերսկսել լիարժեք մարզումները, հաղորդում է դաղստանյան ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի մկանի վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում տեղի ունեցած Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղից առաջ:

Կառլեն Մկրտչյանը հրավիրված չէ Հայաստանի ազգային թիմ Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում