Իրաքի Մոսուլ քաղաքում անօդաչու սարքից իրականացված ռմբակոծության զոհ է դարձել «Իսլամական պետության» զինյալ, ազատ ոճի ըմբշամարտի 2009թ. Եվրոպայի չեմպիոն Չամսուլվարա Չամսուլվարաեւը, հաղորդում է kavkaz-uzel-ը: Դաղստանցի ըմբիշը ներկայացրել է Ադրբեջանը: 2007-ին նա դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2009-ին՝ աշխարհի փոխչեմպիոն: 2007-ին, 2008-ին եւ 2010-ին եղել է Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր:
Չամսուլվարա Չամսուլվարաեւը ԻՊ-ի համար Հյուսիսային Կովկասում հավաքագրել է մահապարտ կանանց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում