Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում կատարած վայրէջքի ժամանակ, հաղորդում է sport.es-ը:
Ֆուտբոլիստն ինքնաթիռում չի եղել: Կոտրվել է ինքնաթիռի շասին: Տուժածներ չկան:
Կրիշտիանու Ռոնալդուն Gulfstream G200 ինքնաթիռը 19 միլիոն եվրոյով գնել է այս տարի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում