09:06  ,  29 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2016. Եզրափակիչում՝ Ռուսաստան - Արգենտինա

Կոլումբիայում ավարտին մոտեցող ֆուտզալի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի եւ Արգենտինայի հավաքականները:

Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները 5:2 հաշվով պարտության մատնեցին Պորտուգալիայի թիմին:

Հիշեցնենք, որ ռուսները կիսաեզրափակիչում 4։3 հաշվով հաղթել էին Իրանի հավաքականին, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականին։

ԱԱ-2016, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա - Արգենտինա՝ 2:5

Իրան - Ռուսաստան՝ 3:4 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում