18:58  ,  25 սեպտեմբերի, 2016

Իտալիայի առաջնություն. «Ինտերը» միավորներ կորցրեց Միլանում, օրվա մյուս արդյունքները

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում շարունակվում են 5-րդ տուրի հանդիպումները:

Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում ընդունեց «Բոլոնիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Լացիոն» Հռոմում 2:0 հաշվով պարտության մատնեց «Էմպոլիին»:

«Ինտերը» 11 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր է զիջում առաջատար «Յուվենտուսին», 3 միավոր՝ «Նապոլիին»:

«Լացիոն» 10 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Ռոմային», որը 1:3 հաշվով պարտվել է «Տորինոյին»:

Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 1:1

Իվան Պերիշիչ, 37 – Մատիա Դեստրո, 14

«Ջենոա» - «Պեսկարա»՝ 1:1

Ջովանի Սիմեոնե, 47 – Ռեյու Մանայ,  86

Հեռացումներ՝ Անդրադե Էդենիլսոն («Ջենոա»), 74, երկրորդ դեղին քարտ, Գորան Պանդեւ («Ջենոա»), 79

«Լացիո» - «Էմպոլի»՝ 2:0

Բալդե Կեյտա, 29, Սենադ Լուլիչ, 90

«Սասուոլո» - «Ուդինեզե»՝ 1:0

Գրեգորե Դեֆրել, 34

«Տորինո» - «Ռոմա»՝ 3:1

Անդրեա Բելոտի, 8, Յագո Ֆալկե, 52, 11մ, 65 – Ֆրանչեսկո Տոտի, 55, 11մ

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 22:45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով