23:42  ,  5 հուլիսի, 2012

Կանանց ֆուտբոլում կթույլատրվի գլխաշոր կապել

Հուլիսի 5-ին Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) Ցյուրիխում որոշում է կայացրել ֆուտբոլում գլխաշորի օգտագործման մասին:

IFAB-ը հավանության է արժանացրել կանանց ֆուտբոլում գլխաշոր կապելու առաջարկը:

IFAB-ի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել է, որ ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեն ընտրել է գլխաշորի երկու տեսակ:  

Բժշկական կոմիտեի կողմից ընտրված գլխաշորերը պետք է համապատասխանեն որոշակի դիզայնի, որը խաղերի ընթացքում անվտանգ է օգտագործման համար, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով