00:58  ,  24 սեպտեմբերի, 2016

Երկրորդ խաղակեսը 10 ֆուտբոլիստներով անցկացրած ՊՍԺ-ն պարտվեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Թուլուզին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը մնացին տասը խաղացողներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Օրյեն, իսկ «Թուլուզը» բացեց հաշիվը 11 մետրանոցի շնորհիվ: 79-րդ րոպեին դաշտի տերերը խփեցին նաեւ երկրորդ գոլը:

ՊՍԺ-ն 13 միավորով երրորդ տեղում է, «Թուլուզը» 14 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատարը «Նիցան» է, որը 6 խաղից հետո ունի 14 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Թուլուզ» - ՊՍԺ՝ 2:0

Յան Բոդիժե, 48, 11մ, Ջիմի Դուրմազ, 79

Հեռացում՝ Սերժ Օրյե (ՊՍԺ), 46, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English