22:10  ,  5 հուլիսի, 2012

Խոակին Բոգոսյանը մասնակցել է «Զալցբուրգի» հանդիպմանը

Ֆուտբոլի Ավստրիայի չեմպիոն «Զալցբուրգը» հուլիսի 5-ին սեփական խաղադաշտում ստուգողական հանդիպում է անցկացրել Գրոզնիի «Թերեկի» հետ: Ավստրիկան ակումբը հաղթել է նվազագույն հաշվով: Հաղթական գնդակը 56-րդ րոպեին խփել է ավստրիացի հարձակվող Ստեվան Մայերհոֆերը:

Հանդիպման 64-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել ուրուգվայցի հարձակվող Խոակին Բոգոսյանը, ով վերջերս է միացել «Զալցբուրգի»:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս ուրուգվայական «Նասիոնալում», որի կազմում հռչակվեց Ուրուգվայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով